Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ ԵՆՔ ՀԱՐՑՆՈՒՄ` ԹՈՒՂԹ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ՞

ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ ԵՆՔ ՀԱՐՑՆՈՒՄ` ԹՈՒՂԹ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ՞
31.05.2011 | 00:00

Ղարաբաղի առնչությամբ Դովիլում ստորագրված ԵԱՀԿ ՄԽ երեք երկրների նախագահների ուղերձը մասամբ հակասական զգացումների տեղիք է տալիս:
«ՇԱԲԱԹ ԻՐԻԿՈ՜ՒՆ, ԺԱՄ ՏԱՍՆԵՐԿՈ՜ՒՍԻ՜Ն»
Դովիլյան անցուդարձն այնպիսի տպավորություն էր թողնում, թե Ղարաբաղի հարց այնտեղ ընդհանրապես չի քննարկվել: Ինչպես ասում են` «не до этого»: Անգամ ռուսական վերլուծական ծրագրերը մեկ տողով չանդրադարձան այդ հայտարարությանը, երբ Կազանի հանդիպումը քթի տակ է և տեղի է ունենալու Մեդվեդևի «բարձր հովանու» ներքո:
Իսկ դովիլյան օրակարգը, իսկապես, հագեցած էր: Այն, գոնե մեզ, հետաքրքրում էր Մերձավոր Արևելքի նկատմամբ «համաշխարհային հանրության» առաջադրանքների, Ռուսաստան-ԱՄՆ, իրականում` Պուտին-Մեդվեդև երկյակի մասով. փորձում էինք որսալ` ի՞նչ է ասում «սոոբշեստվոն» Մեդվեդևին` «դնե՞լ, թե՞ չդնել». այդ էր խնդիրը:
-Օ՜, բախտ իմ դժխեմ,- գրեթե ասաց Դիման, որովհետև ամենագլխավոր` հակաօդային հրթիռների պաշտպանության հարցում ոչ ոք նրան չասաց` Ռումինիայում տեղադրվողն ընդդեմ Ռուսաստանի չէ: Եվ պնդել, որ Օբամա-Մեդվեդև հանդիպումը նույնքան ջերմ էր, որքան նախորդ G8-ի ժամանակ, երբ «սոոբշեստվոն» հայրական հոգատարությամբ շրջապատել էր Դիմային, այդպես չէր:
Բայց նաև այնպես էլ չէր, թե «սոոբշեստվոն» Դիմային մոռացել ու ջանք չէր թափում նրան ուժեղացնելու:
ա) Նախ` նրան նշանակեց Լիբիայում «պապա»` միջնորդ, ինչը հաստատապես չէր կարող չշոյել Ռուսաստանի ինքնասիրությունը, այդ կարևորման արդյունքում (չխորանանք, թե այս դեպքում «միջազգայինը» ոնց էր համատեղել հաճելին ու օգտակարը): Մի քիչ էլ համաձայնության եկան Սիրիայի, առայժմ` բարեփոխումների հարցում, հետո կերևա. Մեդվեդևը Սիրիա է ուղարկում իր ներկայացուցչին, և չի բացառվում, որ այս «գետնին» վրա ևս ինչ-ինչ փոխհամաձայնություններ տեղի ունենան. Լիբիայի «փաստը» ցույց է տալիս, որ դժվարորեն, բայց և` առևտրի տեղ կա:
բ) «Միջազգայինի» հաջորդ «ստացականը» Դիմային նույնքան հետաքրքիր էր. ֆրանսիական «Միստրալները» վերջապես կտրամադրվեն Ռուսաստանին. ռազմական այդ ուղղաթիռների հարցը երկար ձգձգվեց, բայց ահա` խնդրեմ, ստացավ իր պատասխանը (տե՛ս Սարկոզիի ասուլիսը):
գ) Դիման խոր աջակցություն ստացավ նաև ընդդեմ Պուտինի` «կրուտոյ տղա» դառնալու հաշվով: Բոլոր ահաբեկիչներին գետնի տակից գտնելու, նրանց «արտաքնոցում մոչիտ» անելու հայտնի պուտինյան խոստումը մի քանի վայրկյանում լվացվեց Դովիլում` ստանալով ահավոր քաղաքակիրթ լուծում` «սոոբեշստվոն» հինգ միլիոն դոլար կտա ՈՒմարովի գլխի համար:
դ) Իսկ որ ամենակարևորն է. «սոոբշեստվոն» հստակ ժամանակ ֆիքսեց Ռուսաստանի` Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամակցության համար, ինչը մեծ նորություն էր: Տասնութ տարի ձգվող հարցի նման «կտրվածքն» արդեն իսկ խոսուն արդյունք է` բանակում տեղ գտած կոռուպցիոն սկանդալով ընդդեմ Պուտինի և ուժայինների «ազգային ճակատ» ստեղծող Մեդվեդևի «հաշվով»:
Այսպիսով, Դովիլն աչքի ընկավ ոչ միայն Կարլայի հղիությամբ, առավել էժան ծախսերով, այլև ժամկետային ֆիքսումներով, որոնք առնչվում էին նաև Ղարաբաղի խնդրին:
«ԴՈՒ ՆՈՐԻՑ ԵԿԵԼ ԵՍ` Ի՞ՆՉ ԱՆԵՄ»
Ընդ որում, Ղարաբաղի հարցով դովիլյան հայտարարության ո՛չ հայամետությունն էր ամենահետաքրքիրը, ո՛չ ֆիքսված ժամկետը, ո՛չ էլ Ադրբեջանի խուճապահար հայտարարությունների կասկադը:
Ամենաէական «հետևանքն» այդ ամենում հայտարարությունից մի քանի ժամ հետո սփռված լուրն էր` Ահմադինեժադը գալիս է Հայաստան: ՈՒ թե դրան էլ հավելում ենք, թե տեղեկություն ունենք, որ հայր դարձող Սարկոզիի հայաստանյան այցի լեյտմոտիվը նույնպես Իրանն է, ապա Դովիլում մի տեսակ անտեսված Ղարաբաղին առնչվող հայտարարությունը նոր լույսի տակ է հայտնվում:
Հիմա փորձենք պատասխանել երկու էական հարցի. ինչո՞ւ է գալիս Ահմադինեժադը: Եվ ապա` Կազանում կստորագրվի՞ արդյոք որևէ փաստաթուղթ:
Ահմադինեժադի մասով. որքան էլ հայկական կողմը թե՛ պաշտոնական, թե՛ Մարի Յովանովիչի հետ «անձնական» հանդիպումների ընթացքում (տիկնոջ Բլրի վրա գտնվող տանը հանդիպման ժամանակ ՀՀԿ-ականները շատ հստակ հասկացրել են, որ իրենք չեն լքի իրենց «Նվարդին, որքան էլ դյութես օ՜, դու…») ասել է` Հայաստանը երբեք հանդես չի գա Իրանի շահերին դեմ, այնուհանդերձ, իր ճաշի սեղանին մշտապես տասներկուերորդ իմամի` Մահդիի համար ափսե դնող (Ահմադինեժադը հավատում է, որ օրերս իմամը գալու է. կամ` արդեն եկել է) ԻԻՀ նախագահը կարծես թե ունի խոր տագնապներ և գալիս է անձամբ դրանք փարատելու (կարծում ենք` Ռոբերտ Քոչարյանի հետ կապված «ծրագիր» ևս կլինի, այնուհանդերձ, ռուսական ֆիասկոյից հետո պնդել այդ ծրագրի «պարտադիր կատարումը», փոքր-ինչ դժվար է):
Այսպիսով, հենց միայն ժամկետը` հունիսի վեցին (իսկ այն նախորդում է Կազանի հանդիպմանը) Ահմադինեժադի այցը գալիս է ասելու, որ մեծ է ինչ-ինչ փաստաթղթի ստորագրման հավանականությունը: Տեսականորեն: Ընդ որում, շատերը պնդում են, որ չի բացառվում ԱՄՆ-Իրան խաղում Հայաստանը դառնա նաև միջնորդ: Իսկ ինչո՞ւ ոչ:
Մենք, բոլոր դեպքերում, երբեք չասելով` երբեք, այնուհանդերձ, քիչ հավանական ենք համարում նման փաստաթղթի ստորագրումը: Նախ որ` Ռուսաստանն ինքը շահագրգռված չէ ստատուս քվոյի փոփոխության հարցում: Չնայած ինչ-ինչ սիմվոլիկ «թղթի» դեմ չի լինի, որպեսզի ցույց տա, որ զորահանդեսի հրամանատարն ինքն է:
Ընդ որում, ստատուս քվոյի փոփոխության հարցում միակ շահագրգռվածն ԱՄՆ-ն է: Կողմերը` Ադրբեջանն ու Հայաստանը, նույնպես շահագրգռված չեն այդ փոփոխությամբ, այլ հարց է, որ այս խաղում ով առաջինը «խփեց», նա էլ մանևրի լայն դաշտ է ստանում:
«Խփել» ասելով ամենևին նկատի չունենք պատերազմը. այլ թե ով առաջինը կասի` համաձայն եմ դովիլյան հայտարարությանը. Հայաստանը շատ արագ կողմնորոշվեց (չնայած դովիլյան հայտարարությունը, ինչպես ասացինք, ահագին հայամետ էր), ասաց` այո, որպեսզի Ադրբեջանն ընտրության հնարավորություն չունենա, և ասի` չէ, ու դառնա «սոոբշեստվոյի» աչքի փուշը, մանավանդ որ առանց այդ էլ փուշ էր:
Այո, Ադրբեջանի գործերն էն չեն: Ադրբեջանը Դովիլից հետո մի քանի հայտարարություն արեց` մի քանի օգտագործման համար. ներքին, արտաքին, «հղի, կիսահղի», որպես մխիթարանք` իր էնիք սրտին:
Ալիևն էլ, կսկծու, փա՜ռք Աստծու, կիսաձայն, թե` վատ հայտարարություն չէր… որ «վատիկը» չէր, յոլդա՛շ, ստորագրելո՞ւ ես Հելսինկյան ինքնորոշման իրավունքի սկզբունքի տակ: Կազանում: Որ ստորագրես, ո՞նց է Մեհրիբանը քեզ տուն թողնելու:
ՈՒրեմն` պատրաստ եղիր «առաջացած այդ հարցերին» դիմակայելու, ոնց խոստացել են Սարկոզին, Մեդվեդևը, Օբաման. մանավանդ` Օբաման, որն ադրբեջանական «նեյնիմների» զահլեն-սիրտը չունի. Մերձավոր Արևելքը չի սպասում:
Բանն այն է, որ Ադրբեջանը մանևրի մի այնպիսի, ինչպես ասում են, «ախմախ» պոզա է ընդունել, որ նրան ոչ միայն մենք, այլև «միջազգայինը» հաստատ մենակ պետք է թողնի այդ ախմախության հետ: Սույն Ադրբեջանը, յուր Քյորփի հետ, գնացել-մտել է «Համաշխարհային Սովնարկոմ»` միացել է «Չմիացածների կազմակերպությանը», այդով «ո՛չ» ասելով բոլոր խաղացողներին:
Աքլորի կարգավիճակում (երբ խաղում ես հա՛մ մեկի, հա՛մ մյուսի կողմից, իսկ իրականում և փաստորեն` ոչ մեկի կողմից), ճողվածքի առաջ կանգնած Քյորփեն ընդհանրապես կլինիկայի մեջ է հայտնվել. մի կողմում` հեղափոխության ուրվականն է շրջում իր և Մեհրիբանի արանքում (և դա այն ժամանակ, երբ մեր զահլեն գնաց եվրոպական կառույցների կողմից մեր համաներումը ողջունելու ու մնացածի մասով), մյուս կողմից էլ` Քյորփեն գլուխը հայտնի կենդանու նման խոթել ավազի մեջ, ՆԱՏՕ-ին ասում է` «не хочу», Ռուսաստանին` «want», արդյունքում կորցնում է խաղն ամբողջապես:
Բանն այն է, որ «սոոբշեստվոն» նրան ժամանակ է տվել մինչև տարվա վերջ, և այն նույն օրը, երբ Հայաստան է գալիս Ահմադինեժադը, Թուրքիայում ստորագրվում է «Նաբուկոյի» պայմանագիրը, որին Ադրբեջանը նույնպես «չէ՛» է ասել…
Էս հերիք չէր: «Սոոբշեստվոյի» աչքը մեզ վրա էս վերջերս է՛լ ավելի է տաքացել («ընկերություն ենք անում նրանց հետ` ձեռներս փետ պահած», որովհետև հավերժ թշնամի ու բարեկամ էս հին արևի տակ` «նիխտ»), և ուրեմն` հայկական կողմը Բելառուսի (որ ասում ենք` Բելառուս, Արուսը` Ռուսաստանը, հետն է. ոչի՜նչ, Բատկային ինֆլյացնելով` Ռուսաստանը խելքի կբերի ու միասին կշարունակեն մաքսային միության գործը) օգնությամբ ունի «սարք», որը դիտում է Մամեդյարովի «ծիծաղելի» դիպուկահարներին:
Իսկ որ ամենակարևորն է. օրերս մերոնք մի հետաքրքիր «ռազմական գաղտնիք» նետեցին խաղատախտակին. ֆիքսվեց` հայկական կողմն ունի նաև «սարք», որը խփում է անօդաչու ինքնաթիռներին, ՆԱՏՕ-ն էլ էնտեղ թե` կկատարելագործե՜նք այդ սարքը:
Այնպես, որ` Աստված պահի Հայաստանը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1272

Մեկնաբանություններ